չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Զելենսկին չի պատասխանել տարածքներ զիջելու մասին հարցին

Զելենսկին չի պատասխանել տարածքներ զիջելու մասին հարցին

Նախօրեին՝ երեկոյան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Հաագա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հայտնում է SkyNews-ը:

Նշվում է, որ նախատեսված են երկկողմ հանդիպումներ Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի և Բրիտանիայի ղեկավարների հետ:

Զելենսկին SkyNews-ի հետ հարցազրույցում նաև հույս է հայտնել, որ կհանդիպի  իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ: Նա նշել է, որ որ երկու երկրների թիմերն աշխատում են Թրամփի հետ հնարավոր հանդիպման ժամանակը և այլ մանրամասները համաձայնեցնելու ուղղությամբ: Հարցազրույցի ժամանակ Զելենսկին նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը Ուկրաինան համարում է իսկական գործընկեր, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է մնալ, նրա խոսքով, ԱՄՆ-ի գոյաբանական թշնամին:

Զելենսկու համոզմամբ՝ Մոսկվան երբեք չի կարող դառնալ ԱՄՆ-ի բարեկամը, գուցե, կարող է ժամանակավորապես փոխգործակցել Վաշինտգոնի հետ, սակայն երկարաժամկետ հեռանկարում, ըստ նրա, Մոսկվան Արևմուտքի անվտանգության գլխավոր սպառնալիքն է:

Ուկրաինայի նախագահը նաև կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ հրադադարին և խաղաղության շուրջ բանակցություններին, եթե Կիևը համարի, որ հնարավոր են իրական զիջումներ և պատերազմին վերջ դնելու իրական եղանակներ: Միևնույն ժամանակ Զելենսկին խուսափել է պատասխանել հարցին՝ արդյոք պատրա՞ստ է տարածքներ զիջել՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս:

  • Կիսվել: