հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Զելենսկին չի բացառել իր մասնակցությունը Ուկրաինայի նախագահական ընտրություններին

Զելենսկին չի բացառել իր մասնակցությունը Ուկրաինայի նախագահական ընտրություններին

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինայի նախագահական ընտրություններին իր մասնակցության հնարավորությունը, եթե դրանք անցկացվեն։

«Ինձ փոխարինելը հեշտ չի լինի, քանի որ դրա համար կպահանջվի ոչ միայն ընտրությունների անցկացում, այլև իմ մասնակցության կանխումը: Իսկ դա մի փոքր ավելի դժվար կլինի»,- ասել է Զելենսկին բրիտանացի լրագրողների հետ զրույցում, մեջբերում է Sky News հեռուստաալիքը։

Մարտի 2-ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը CNN-ին ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել ուկրաինացի առաջնորդ, ով պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի և Մոսկվայի հետ, և եթե Զելենսկին չկարողանա կատարել այդ պահանջը, դա խնդիր կլինի։

  • Կիսվել: