երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ

Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ

Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ, որտեղ նախատեսում է քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Այս առնչությամբ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը սոցցանցի իր էջում գրել է.  «Ստամբուլում կայանալիք հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայի հետ երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև զինադադարի հաստատմանն ու տևական կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուրբաթ օրը թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Թուրքիայի նախագահի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև: Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: