կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զելենսկին աշխատանքից ազատել է ԱԽ քարտուղարին

Զելենսկին աշխատանքից ազատել է ԱԽ քարտուղարին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է երկրի ԱԽ քարտուղար Ալեքսեյ Դանիլովին։ Նրա տեղը կզբաղեցնի Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Լիտվինենկոն։

«Ազատել Ալեքսեյ Մյաչեսլավովիչ Դանիլովին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից»,- ասված է Զելենսկու կայքում երեքշաբթի հրապարակված հրամանագրի տեքստում։

Մեկ այլ հրամանագրով Զելենսկին Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոյին նշանակել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ ազատելով նրան ներկայիս պաշտոնից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: