Զելենսկին ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների համար ժամանել է Սաուդյան Արաբիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք, որտեղ մարտի 11-ին Ջիդդա քաղաքում բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ Ուկրաինայի նախագահը ժամանել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալմանի հետ բանակցությունների: Վերջինիս կառավարությունը միջնորդ դեր է խաղում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններում։
Ավելի վաղ Զելենսկին հրապարակել էր պատվիրակության կազմը, որը մեկնելու է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների՝ նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան։
Նշվում է նաաև, որ ամերիկյան պատվիրակության կազմում պետք է լինեն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։