հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Զելենսկին ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը

Զելենսկին ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը

Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է ամերիկացի կոնգրեսականների, քննարկել Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդման հարցը։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ իր երկրին անհրաժեշտ են հակաբալիստիկ հրթիռներ:

Անդրադարձ է եղել հակառուսական պատժամիջոցներին, առաջնագծում իրավիճակին և ԱԹՍ-ների ոլորտում ԱՄՆ-ի հետ հնարավոր համատեղ նախագծերին:

«Կարևոր է, որ Ամերիկան լսի Ուկրաինային, թեև հասկանում ենք, որ հիմա ուշադրությունը կենտրոնացած է Իրանի վրա»,- շեշտել է Զելենսկին։

Նա նաև հաստատել է, որ նամակ է հղել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին՝ ահազանգելով Ուկրաինայում ՀՕՊ համակարգերի պակասի մասին։

«Հարկավոր է դադարեցնել պատերազմը նաև այստեղ՝ Եվրոպայում: Որքան շուտ կարողանանք ապահովել բալիստիկ հրթիռներից պաշտպանությունը, այնքան ավելի շուտ կկարողանանք թափ հաղորդել դիվանագիտությանը»,- համոզմունք է հայտնել Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: