Զատկի զինադադարի ժամկետը կլրանա առաջիկա կեսգիշերին․ Պեսկով
Զատկի զինադադարի ժամկետը կլրանա առաջիկա կեսգիշերին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն երկարաձգելու հրաման չի տվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին է հայտնել պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պուտինը հրադադարի մասին հայտարարել էր Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը։ Այն ուժի մեջ է ապրիլի 19-ի Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ն՝ ընդհանուր 30 ժամ:
«Այլ հրամաններ չեն եղել»,- պատասխանել է Պեսկովն այն հարցին, թե հրադադարի ժամկետը լրանալու է ապրիլի լույս 21-ի գիշե՞րը, թե՞ կարող է երկարաձգվել։
Ավելի վաղ Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց մեղադրել էին Զատկի զինադադարը խախտելու մեջ։