երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Զապորոժիեի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի ԱԹՍ–ն հարձակվել է քաղաքացիական մեքենայի վրա

Զապորոժիեի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի ԱԹՍ–ն հարձակվել է քաղաքացիական մեքենայի վրա

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը Վասիլևկա–Դնեպրուդնոյե ավտոճանապարհին հարձակվել է քաղաքացիական մեքենայի վրա։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Զապորոժիեի շրջանի մարզպետ Եվգենի Բալիցկին։
 
«Վասիլևկա–Դնեպրուդնոյե ավտոճանապարհին հարվածային հանդերձանքով ուկրաինական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարձակվել է քաղաքացիական Mercedes-ի վրա, մեքենան վնասվել է»,- գրել է շրջանի ղեկավարը։
Վարորդը, որը Պրիազովսկի շրջանի բնակիչ է, չի տուժել։

  • Կիսվել: