երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծումը ռազմական հանցագործություն է․ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանություն

Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծումը ռազմական հանցագործություն է․ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանություն

Ռուսաստանի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծումը ռազմական հանցագործություն է։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը մարտի 4-ին։

«Ատոմային էլեկտրակայանի վրա հարձակումը ռազմական հանցագործություն է։ Պուտինի կողմից Եվրոպայում խոշորագույն ատոմային էլեկտրակայանի գնդակոծումը ևս մեկ քայլ առաջ է տանում՝ դեպի ահաբեկչության թագավորություն»,- մասնավորապես, նշվում է դեսպանության՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան ռուսական ուժերը գնդակոծել էին Զապորոժիեի ԱԷԿ-ը, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել ԱԷԿ-ի մասնաշենքերից մեկում։ Հրդեհը հաջողվել է մարել։ Զոհեր և տուժածներ չկան, ռադիացիոն ֆոնը չի փոխվել։
Հավելենք նաև, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը, որն իր 6 էներգաբլոկներով ամենամեծն է Եվրոպայում, այժմ գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության ներքո։

  • Կիսվել: