ԶԱԷԿ-ը ռուսական միջուկային օբյեկտ է, դրա նկատմամբ վերահսկողությունն անհնար է Ուկրաինային փոխանցել. ՌԴ ԱԳՆ
ԶԱԷԿ-ը ռուսական միջուկային օբյեկտ է։ Դրա նկատմամբ վերահսկողությունն Ուկրաինային կամ որեւէ այլ երկրի փոխանցելն անհնար է։ Այս մասին հայտարարել է ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը:
«Անթույլատրելի է ԶԱԷԿ-ի համատեղ շահագործումը որևէ պետության հետ։ Նման նախադեպեր համաշխարհային պրակտիկայում չկան»,-ասված է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ անհեթեթ է թվում նաև կայանի շահագործմանը միջազգային որեւէ կազմակերպության մասնակցության գաղափարը, քանի որ դրանցից ոչ մեկի ո՛չ մանդատը, ո՛չ իրավասությունը թույլ չեն տալիս մասնակցել միջուկային օբյեկտների շահագործմանը։