հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ընտրվել են 2027-2028 թվականների ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամները

Ընտրվել են 2027-2028 թվականների ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամները

Ավստրիան, Ղրղզստանը, Պորտուգալիան, Տրինիդադ և Տոբագոն ու Զիմբաբվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվել են 15 անդամից բաղկացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ` 2027-2028 թվականների համար:

Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի միակ մարմինն է, որը կարող է ընդունել իրավական պարտադիր որոշումներ, այդ թվում՝ սահմանել պատժամիջոցներ և թույլատրել ուժի կիրառում։ Խորհուրդն ունի վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամ՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները։
Մնացած 10 անդամներն ընտրովի են, և ամեն տարի նրանցից հինգը փոխարինվում է նոր անդամներով։

Բահրեյնը, Կոլումբիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Լատվիան և Լիբերիան կշարունակեն մնալ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ մինչև 2027 թվականի վերջը։

  • Կիսվել: