Ընդհանուր առմամբ քանի գեղասահորդ է եղել ԱՄՆ-ում կործանված ինքնաթիռում
Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում եղել են ութ գեղասահորդներ և չորս մարզիչներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
«Ինքնաթիռում, ըստ նախնական տվյալների, եղել են գեղասահորդներ Սփենսեր Լեյնը, Ջինա Խանը, Էդի Չժոուն, Էվերլի և Լիդիա Լիվինգսթոն քույրերը, Ֆրանկո Ապարիսիոն, Շոն Քեյը, Անժելա Յանգը, ինչպես նաև մարզիչներ Վադիմ Նաումովը, Ժենյա Շիշկովան, Իննա Վոլյանսկայան և մեկ այլ մարզիչ»,- ասել է գործակալության աղբյուրը։