հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
X սոցցանցում կոտրել են Չեխիայի վարչապետի օգտահաշիվը. հայտնվել են գրառումներ ռուսների հարձակման մասին

X սոցցանցում կոտրել են Չեխիայի վարչապետի օգտահաշիվը. հայտնվել են գրառումներ ռուսների հարձակման մասին

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի օգտահաշիվը X սոցիալական ցանցում կոտրել են, այնտեղ կեղծ գրառումներ են տեղադրվել։ Այս մասին հայտնել է Ceske Noviny թերթը՝ հղում կատարելով Չեխիայի կառավարության մամուլի ծառայությանը։

 

Գրառումներից մեկում նշվել է «Կալինինգրադի սահմանի մոտ ռուսական զորքերի հարձակման մասին Չեխիայի բանակի վրա»։

Երկու այլ գրառումներում նշվել է, որ Չեխիան պատժամիջոցներ է պատրաստում ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված ԱՄՆ մաքսատուրքերի:

Գրառումները շուտով հեռացվել են։

Չեխիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ վարչապետի օգտահաշիվը պաշտպանվել է այդ թվում նաեւ երկփուլ աուտոինքնանույնականացմամբ։ «Չնայած անվտանգության բոլոր միջոցներին՝ վարչապետի պրոֆիլը X սոցցանցում այսօր առավոտյան հարձակման է ենթարկվել»,- հայտնել են կառավարությունում։

  • Կիսվել: