WhatsApp-ում նոր գործառույթ կավելանա
WhatsApp մեսենջերը կերկարաձգի տեսանյութերի ստատուսների տևողությունը 30 վայրկյանից մինչև մեկ րոպե: Այս մասին տեղեկացնում է WABetaInfo պորտալը։
Գործառույթը հասանելի կլինի Android օպերացիոն համակարգով գործող սարքերի համար։
Փորձագետները նշել են, որ նոր գործառույթից օգտվելու համար օգտատերերը պետք է թարմացնեն հավելվածը։