հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Վուչիչը չի պատրաստվում հրաժարական տալ

Վուչիչը չի պատրաստվում հրաժարական տալ

Սերբիայի նախագահ  Ալեքսանդր Վուչիչը, մեկնաբանելով երկրում ընթացող զանգվածային ցույցերը,հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Նա ասել է, որ պատրաստ է առաջիկա 3-4 ամիսների ընթացքում նոր ընտրությունների, եթե դա պահանջի ընդդիմությունը, բայց կարծում է, որ այս ընտրություններն իրեն ավելի համոզիչ հաղթանակ կտան։

Վուչիչի խոսքով, բողոքի ցույցերի ընթացքում տուժել է 56 մարդ, իսկ 22-ը ձերբակալվել է ոստիկանների վրա հարձակումների և գույքը վնասելու համար։

Նշենք, որ Սերբիայի նախագահի հրաժարականի պահանջով զանգվածային ցույցերին, ըստ տարբեր գնահատականների, մասնակցել է ավելի քան 1 միլիոն մարդ։

Պետական ​​կառույցների գնահատականներով՝ ցույցերին մասնակցել է 88,000-ից 107,000 մարդ։

  • Կիսվել: