Վրաստանը հույս ունի, որ ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Կուլևի տերմինալի նկատմամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ Եվրոմիությունը պատժամիջոցներ չի սահմանի Կուլևիի նավթային տերմինալի նկատմամբ, քանի որ այն չի խախտում պատժամիջոցների ռեժիմը։
«Մենք Եվրոհանձնաժողովին ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրել Կուլևիի վերաբերյալ։ Այդ տեղեկատվությունը հաստատում է, որ Կուլևիում պատժամիջոցների ռեժիմը չի խախտվում։ Սա հավաստի տեղեկատվություն է, որով մենք կիսվել ենք Եվրոմիության հետ։ Ելնելով դրանից՝ մենք հույս ունենք, որ Կուլևին չի հայտնվի պատժամիջոցների ցուցակում», — ասել է Կոբախիձեն վրացի լրագրողներին։
Ինչպես փետրվարի 9-ին հայտնել է Reuters գործակալությունը, Եվրամիությունը մտադիր է «սև ցուցակում» ներառել 42 լցանավ և առաջին անգամ պատժամիջոցներ սահմանել երրորդ երկրների՝ Ինդոնեզիայի և Վրաստանի նավահանգիստների նկատմամբ։ Դա արվում էՌուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շրջանակներում ռուսական նավթի հետ կապված գործողությունների համար։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կուլևիի տերմինալին, որը գտնվում է Արևմտյան Վրաստանում՝ Սև ծովի ափին։ Եվրոմիությունը ծրագրել է պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունել մինչև փետրվարի 24-ը, սակայն, ինչպես հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը, սահմանափակումների նոր փաթեթը չեն հասցնի ընդունել նշված ժամկետում։


