հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Վրաստանը 17 երկրների քաղաքացիների համար պարզեցրել է մուտքի թույլտվության ռեժիմը

Վրաստանը 17 երկրների քաղաքացիների համար պարզեցրել է մուտքի թույլտվության ռեժիմը

Վրաստանի իշխանությունները պարզեցրել են մուտքի թույլտվության ռեժիմը Ասիայի և Աֆրիկայի 17 երկրների քաղաքացիների համար. դա բխում է կառավարության որոշումից, տեղեկացնում է Նովոստի-Գռուզիա-ն:

Նշվում է, որ պարզեցումները վերաբերում են Աֆղանստանին, Բանգլադեշին, Գանային, Եթովպիային, Էրիթրեային, Եմենին, Կամերունին, Փղոսկրի Ափին, Կոնգոյին, Մարոկկոյին, Նիգերիային, Պակիստանին, Սոմալի, Սիրիային, Սուդանին, Տանզանիային, Ուգանդային:

Մայիսի 16-ից Ասիայի և Աֆրիկայի 17 երկրների քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել Վրաստան, եթե Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Քուվեյթում և Օմանում վավեր բազմակի մուտքի վիզա կամ բնակության թույլտվություն ունեն։

Միևնույն ժամանակ, մուտքի պահին Պարսից ծոցի երկրներից մեկում բազմակի մուտքի վիզայի կամ բնակության թույլտվության վավերականության ժամկետը մեկ տարուց պակաս չպետք է լինի:

Ներկայում Վրաստան առանց մուտքի թույլտվության կարող են այցելել 94 երկրների քաղաքացիներ։ Գրեթե բոլորին թույլատրվում է երկրում մնալ մինչև մեկ տարի։ Սակայն կան բացառություններ, օրինակ՝ Չինաստանի քաղաքացիները կարող են Վրաստանում մնալ առանց վիզայի 30 օրից ոչ ավել և միայն որպես զբոսաշրջիկներ։

  • Կիսվել: