հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վրաստանում յոթ մարդ պատանդ է վերցրել ռուսաստացիների եւ դրամ է շորթել

Վրաստանում յոթ մարդ պատանդ է վերցրել ռուսաստացիների եւ դրամ է շորթել

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են յոթ մարդու, որոնք պատանդ էին վերցրել Ռուսաստանի քաղաքացիների եւ նրանցից դրամ էին շորթում։ Այս մասին նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։

«Քննությունը պարզել է, որ մեղադրյալները, գազի արտահոսքը պատրվակ օգտագործելով, խաբեությամբ ուշ գիշերով մտել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տուն։ Օգտագործելով սառը զենք եւ սպառնալով սպանել նրանց՝ մեղադրյալները գողացել է 2 000 դոլար, ինչպես նաեւ բջջային հեռախոսներ եւ նոութբուքեր, այնուհետեւ ծեծել են նրանց եւ պահանջել լրացուցիչ 300 հազար դոլար՝ սպառնալով սպանել նրանց, եթե չվճարեն»,- նշվել է հայտարարության մեջ։

Մի քանի ժամ անց մեղադրյալները Ռուսաստանի քաղաքացիներին նստեցրել են մեքենաներ եւ տարել Մառնեուլի մունիցիպալիտետի ուղղությամբ, ավելացրել է ներքին գործերի նախարարությունը։

Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են կասկածյալներին Մառնեուլ եւ Գորի քաղաքներում։ Ռուսաստանի քաղաքացիներն ազատ են արձակվել։ Հետաքննությունը շարունակվում է՝ մյուս հանցագործներին բացահայտելու համար։ Ձերբակալվածների դեմ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի «Մի խումբ անձանց կողմից երկու կամ ավելի անձանց նախնական դավադրությամբ պատանդ վերցնելը» եւ «Կողոպուտ, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով՝ խոշոր չափերով գույքըզավթելու նպատակով» հոդվածներով, ինչը պատժվում է մինչեւ 14 տարի ազատազրկմամբ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: