շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վրաստանում ըդդիմադիր ցուցարարները պահանջում են անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Վրաստանում ըդդիմադիր ցուցարարները պահանջում են անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Թբիլիսիում՝ խորդրդարանի շենքի մոտ այսօր բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել։ Ցուցարարները պահանջում են երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով:

«Մեր բողոքի ակցիայի կարգախոսն է «բոլորն ընդդեմ մեկի»։ Բոլոր ընդդիմադիր կուսակցություններն, ովքեր դեռ երերկ չէին ընդունում միմյանց, այսօր միավորվել են ընդդեմ պետությունը մեկ անձի՝ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կողմից կառավարվող աննորմալ համակարգի։»,- ելույթ ունենալով ցուցարարների առջև ասել է բողոքի ակցիա կազմակերպիչներից Շոթա Դիգմելաշվիլին։

«Արդեն 16-րդ տարին է, ինչ մենք կանգնած ենք Ռուսթավելի պողոտայում: Իշխանություններից և ոչ մեկը չի հասկացել, որ չի կարելի Վրաստանում ավտորիտար ռեժիմ հաստատել: Դա անհնար է: Այսօր մենք հավաքվել ենք այն պատճառով, որ վերջերս աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել: Իշխանությունը տապալել է համամասնական համակարգի անցնելու սահմանադրական բարեփոխումը: Մեզ դա խոստացել էին, սակայն 5 ամիս անց իշխանությունը փոշմանել է»,- հայտարարել է «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Անզոր Բիցաձեն:

Ռուսթավելի պողոտան շարունակում է փակ մնալ: Այնտեղ հինգշաբթի օրվանից վրաններ են տեղակայված, որտեղ մարդիկ գիշերում են, խարույկներ են վառում երկաթե տակառներում: Հանրահավաքի անցկացման վայրում ուժեղացվել է անվտանգության հսկողությունը:  

  • Կիսվել: