Վրաստանում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ
Վրաստանում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 4-ին՝ ամսվա առաջին շաբաթ օրը, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գրում է NewsGeorgia-ն։
Սրանք ընտրություններ են, որոնցում ընտրվելու են տեղական ինքնակառավարման մարմիններ՝ սակրեբուլոն, և ինքնակառավարվող քաղաքների քաղաքապետեր։
Վերջին անգամ Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել 2021 թվականին։ Այնուհետև իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները հաղթել են 20 մունիցիպալիտետներից 19-ում, այդ թվում՝ հինգ ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումում, Փոթիում և Ռուսթավիում։