Վրաստանում շարունակվում են հակակառավարական ցույցերը
Վրաստանում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Մարտի 7-ին Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում հանրահավաքներ են անցկացվել երկրում բողոքի ակցիաների 100-րդ օրվա կապակցությամբ: Ակցիայի կարգախոսն է եղել «Մինչև վերջ»։
Թբիլիսիում ցուցարարները Հանրապետության հրապարակից, Հանրային հեռուստաընկերությունից և Թբիլիսիի պետական համալսարանից երթով շարժվել են դեպի Վրաստանի խորհրդարան, փակել Ռուսթավելու պողոտան: Միաժամանակ բողոքի ակցիաներ են անցկացվել Զուգդիդիում, Բաթումում, Քութայիսում և Թելավիում:
Ցուցարարները պահանջում են խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել և ազատ արձակել իրենց մոտ 50 համախոհին, որոնց դեմ քրեական գործեր են հարուցվել:
Վրաստանում լայնածավալ ակցիաները մեկնարկել են 2024 թվականի նոյեմբերի 28-ին՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու վերաբերյալ «Վրացական երազանքի» որոշումից հետո։