Վրաստանում ՆԳՆ աշխատակից է ձերբակալվել՝ Պետանվտանգության ծառայության գաղտնի տեղեկատվության հրապարակման մեղադրանքով
Վրաստանում Ներքին գործերի նախարարության աշխատակից է ձերբակալվել Պետանվտանգության ծառայության գաղտնի տեղեկատվության հրապարակման մեղադրանքով, հայտնել է Պետանվտանգության ծառայությունը, տեղեկացնում է Նովոստի-Գռուզիա-ն:
Ձերբակալվածի անունը եւ կոչումը չեն նշվում։ Հայտնի է, որ նա ավելի վաղ աշխատել է հենց Պետանվտանգության ծառայությունում։
Չի հաղորդվում նաեւ, թե տեղեկատվությունն ինչ բնույթի է եղել, եւ ում կարող էին այն փոխանցել։ Հետաքննությունը վարում են Վրաստանի ՔՕ պետական գաղտնիքի պահպանման կարգը խախտելու հոդվածով։
Պետանվտանգության ծառայությունում ընդգծել են, որ անհանդուրժողական են ներքին տեղեկատվության արտահոսքի անգամ ամենաաննշան փորձերի հանդեպ։


