Վրաստանում կկառուցվի Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոն
Աբանոթուբանիում նախատեսվում է կառուցել Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոն: Հինգ ընտանիք կզրկվի իրենց սեփականությունից բռնագրավման միջոցով: Որոշումը կստորագրի Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, գրում է aliq.ge-ն:
«Անհրաժեշտ հանրային կարիքների համար սեփականության բռնագրավման կարգի մասին» օրենքի համաձայն՝ սա նշանակում է. սեփականության բռնագրավում՝ համաձայն Վրաստանի Սահմանադրության 19-րդ հոդվածի և նույն օրենքի՝ բռնագրավված սեփականության նախնական, լրիվ և արդարացի փոխհատուցմամբ», — ասված է հրապարակված հրամանագրում։
Կենտրոնը կկոչվի Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով: Նա երկիրը կառավարել է մինչև իր մահը՝ 2003 թվականը, որից հետո այս պաշտոնը ստանձնել է նրա որդին՝ Իլհամ Ալիևը։
Իլհամ Ալիևը Վրաստանում էր ապրիլի 6-ին, Էկոնոմիկայի նախարարի այս հրամանի հրապարակումից 3 օր անց։


