Վրաստանում չեն դադարում բողոքի ակցիաները
Բողոքի ցույցերի 136-րդ օրը ակցիա կանցկացվի ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Այս մասին տեղեկացնում է interpressnews.ge-ն, փոխանցում է jnews.ge-ն:
Քաղաքացիները կհավաքվեն Թբիլիսիում ժամը 19:00-ին “Հանրային հեռարձակողի” մոտ, ապա 20: 00-ին ՝ Ռուսթավելի պողոտայում;
Գորի — ժամը 17:00-ին սակրեբուլոյի շենքի առջև տեղի կունենա հանրահավաք՝ “ռուսական ռեժիմի կալանավորներին” ազատ արձակելու և վերընտրություններ նշանակելու պահանջով;
Ախալցիխե — ժամը 18:00-ին Շոթա Ռուսթավելու արձանի մոտ տեղի կունենա հանրահավաք;
Բաթում — ժամը 19:00-ին Սահմանադրական դատարանի մոտ տեղի կունենա հանրահավաք՝ “ծառայություն հայրենիքին” խորագրով:
Զուգդիդի — ժամը 19:00-ին մարզպետարանի դիմաց տեղի կունենա “ընդդեմ ռուսական ռեժիմի” հանրահավաք;
Թելավի — հանրահավաքը տեղի կունենա քաղաքապետարանի դիմաց ժամը 19:00-ին;
Քութաիսի 19:00 — քաղաքապետարանի դիմաց տեղի կունենա «Այո, Եվրոպային, ոչ՝ Ռուսաստանին»;
Չխորոցկու — ժամը 20:00-ին քաղաքապետարանի դիմաց տեղի կունենա “Համարձակվիր ամեն օր բողոքել” ակցիան:
Հիշեցնում ենք, որ Վրաստանում արդեն հինգերորդ ամիսն է շարունակվում են չդադարող բողոքի ցույցերը։ Թբիլիսիում եւ շրջաններում հավաքված քաղաքացիները բողոքում են “Վրացական երազանքի” որոշման դեմ, որի համաձայն ԵՄ-ի հետ անդամակցության մասին բանակցությունների բացման հարցը օրակարգում չի լինի մինչեւ 2028 թվականի վերջը, նաեւ մինչեւ 2028 թվականի վերջը կառավարությունը հրաժարվում է ԵՄ-ից ցանկացած ֆինանսներից: Քաղաքացիները պահանջում են վերընտրություններ նշանակել և ազատ արձակել հանրահավաքի ժամանակ ձերբակալվածներին: