Վրաստանում առատ ձյան տեղումների պատճառով որոշ գնացքների երթուղիներ չեղարկվել են
Վրաստանում առատ ձյունը խնդիրներ է ստեղծել երկրի արևմուտքում երկաթուղային երթևեկության համար, ինչի հետանքով հանգստյան օրերի ծառայությունները չեղարկվել են: Այս մասին ասված է «Վրացական երկաթուղիների» տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik գործակալությունը:
Նշվում է, որ ձյան տեղումների պատճառով որոշում է կայացվել չեղարկել փետրվարի 22-ին և 23-ին նախատեսված չվերթերը Օզուրգեթի-Թբիլիսի, Բաթումի-Օզուրգետի, Ռիոնի-Քութայիսի-Ռիոնի երթուղիներով:
Մնացած չվերթները, ըստ հաղորդագրության, կիրականացվեն նախատեսվածի համաձայն։