կիրակի, ապրիլ 20
20 / 4 / 2025
Վրաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևն աբսուրդ է. Կոբախիձե

Վրաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևն աբսուրդ է. Կոբախիձե

ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, որը սահմանափակում է կառույցում «Վրացական երազանք» կուսակցության պատվիրակության լիազորությունները: Սակայն նրանց մանդատը դեռ ուժի մեջ է՝ պայմանով, որ «քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, և խորհրդարանական նոր ընտրություններ կանցկացվեն»։

Բանաձևը դատապարտում է Վրաստանում վերջին ցույցերի ընթացքում ուժայինների գործողությունները և դրանց «Վրացական երազանքի» արձագանքը: ԵԽԽՎ-ն կոչ է անում Վրաստանի կառավարությանը՝ ներառական երկխոսություն վարել հասարակական գործիչների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև վերսկսել Թբիլիսիի եվրաինտեգրման գործընթացը:

Ի պատասխան՝ վրացական պատվիրակությունը հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, նշելով՝ կվերսկսեն աշխատանքը, երբ փոխվի անարդար վերաբերմունքը, և դադարեցվի շանտաժը:

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն աբսուրդային է որակել ԵԽԽՎ որոշումը:

  • Կիսվել: