ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վրաստանի վարչապետը դիմել է աբխազ և օս եղբայրներին ու քույրերին

Վրաստանի վարչապետը դիմել է աբխազ և օս եղբայրներին ու քույրերին

«Դիմում եմ մեր աբխազ և օս եղբայրներին ու քույրերին. մեր միասնության թշնամին մեր ընդհանուր թշնամին է։ Մենք հանճարեղ ժողովուրդ ենք, ունակ անհավանական ձեռքբերումների, բայց միայն միասին կարող ենք ապահովել երկարաժամկետ կայունություն, ներգրավել խոշոր ներդրումներ և բացահայտել մեր ողջ ներուժը որպես միասնական ազգ»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի իր ելույթում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է  Գրուզիա Online-ը։

Ըստ նրա,  չի կարելի բաց թողնել խաղաղ, կայուն ու բարեկեցիկ ապագայի հնարավորությունը։

«Յուրաքանչյուր քայլ առաջ ուղղված է Վրաստանը եվրոպական ընտանիք վերադարձնելուն, որին մենք պատկանում ենք։ 2012 թվականից  մեր կառավարության զգալի ձեռքբերումները, այդ թվում՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը և առանց վիզայի ռեժիմը, հաստատում են մեր աշխարհաքաղաքական առաջնահերթությունը՝ դառնալ  Եվրամիության անդամ երկիր: Անցած հունիսին Վրաստանի եվրոպական հեռանկարի ճանաչումը նոր էջ բացեց Եվրամիության հետ հարաբերություններում։ Վերջին հարցումները ցույց են տվել, որ վրացիների գրեթե 90 տոկոսը կողմ է ԵՄ անդամակցությանը, և մենք վերահաստատել ենք մեր անսասան հավատարմությունը ԵՄ թեկնածուի կարգավիճակի համար սահմանված 12 առաջնահերթություններին: Ուժեղ, ներառական և թափանցիկ ներքին գործընթացով, որը կներգրավի բոլոր շահագրգիռ կողմերին, մենք կկարողանանք դրանք կատարել մինչև տարեվերջ»,- հայտարարել  է վարչապետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: