Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը կարևորել են խաղաղության և կայունության պահպանումը Հարավային Կովկասի տարածաշրջանում
Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում հահամագործակցության հարցերը:
Նշվել է, որ հիմնական շեշտը դրվում է առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և տարածաշրջանային համատեղ նախագծերի զարգացման վրա: Հատկապես ընդգծվել է միջին միջանցքի կարևորությունը, քննարկվել են բեռնափոխադրումների հնարավորությունների մեծացմանն առնչվող հարցեր։
Կողմերը կարևորել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել վարչապետ Ալի Ասադովին Ադրբեջանի կողմից Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մշտապես աջակցելու համար: