երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ կհաստատի կառավարության նոր կազմը

Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ կհաստատի կառավարության նոր կազմը

Վրաստանի խորհրդարանը ծրագրում է հաջորդ շաբաթ հաստատել կառավարության նոր կազմը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի օրենսդիր մարմնի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Մենք նպատակ ունենք հաջորդ շաբաթ հաստատել կառավարության կազմը։ Նախատեսված է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը, քանի որ կանոնակարգի համաձայն նրա ելույթը պետք է տեղի ունենա գարնանային նստաշրջանի առաջին օրը։ Այս բոլոր գործընթացները կավարտվեն հաջորդ շաբաթ»,- ասել է Պապուաշվիլին:

Նա հավելել է, որ խորհրդարանի գարնանային նստաշրջանը կսկսվի փետրվարի 6-ին։ Միաժամանակ տեղի կունենա խորհրդարանի բյուրոյի նիստը, որին կհաստատվի կառավարության ապագա անդամների և վարչապետի թեկնածուի հանձնաժողովային լսումների կարգն ու ժամանակացույցը, որից հետո կքննարկվի նոր կառավարությանը վստահություն հայտնելու հարցը, և կառավարության ծրագիրը քվեարկության կդրվի լիագումար նիստում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: