հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Վրաստանի խորհրդարանի նախագահն ու Ադրբեջանի միլլի մեջլիսի նախագահը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը

Վրաստանի խորհրդարանի նախագահն ու Ադրբեջանի միլլի մեջլիսի նախագահը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնել է որհրդարանի մամուլի կենտրոնը, տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է նաև երկու երկրների միջև բարձր մակարդակի այցերի հաճախականությունը։ Դրական են գնահատվել երկու երկրների օրենսդիր մարմինների կապերը՝ ինչպես նախագահների, այնպես էլ ոլորտային հանձնաժողովների մակարդակով։ Նշվել է փոխըմբռնման հուշագրի կարևորությունը համագործակցության հետագա զարգացման համար։

Կողմերը քննարկել են նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը և ընդգծել բարիդրացիական հարաբերությունների, խաղաղության և անվտանգության կարևորությունը։ Նշվել է ռազմավարական նշանակության տարածաշրջանային նախագծերի իրականացման ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը։

 

  • Կիսվել: