հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
Վրաստանի խորհրդարանի մոտ ցույց է, Ռուսթավելին փակ է

Վրաստանի խորհրդարանի մոտ ցույց է, Ռուսթավելին փակ է

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարները փակել են Ռուսթավելիի պողոտայի երթևեկությունը, գրում է aliq.ge-ն:

Չնայած ոստիկանների դիմադրությանը՝ Ապրիլի 9-ի փողոցում հավաքված ցուցարարներից մի խումբ, այնուամենայնիվ, շարժվել է դեպի ճանապարհի կենտրոնական երթևեկելի հատվածը։

Ապրիլի 9-ի փողոցում նաև ոստիկանական շղթա է տեղակայվել։ Ոստիկանությունը մոբիլիզացված է նաև Ռուսթավելիի պողոտայում, որտեղ քաղաքացիները արգելափակել են երթևեկությունը։

Ճանապարհի փակմանը հաջորդել են քաղաքացիների և ոստիկանների միջև բախումները, ինչի հետևանքով իրավապահները ձերբակալել են բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների։

Հիշեցնենք, որ շարունակական բողոքի ցույցերը Վրաստանում սկսվեցին 2024 թվականի հոկտեմբերի 26-ից հետո և ավելի մեծ թափ ստացան նոյեմբերի 28-ից, երբ իշխող «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ 4 տարով օրակարգից հանում է եվրաանդամակցության բանակցությունների մեկնարկի հարցը։

  • Կիսվել: