ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վրաստանի իշխող կուսակցության նախագահը հեռանում է քաղաքականությունից

Վրաստանի իշխող կուսակցության նախագահը հեռանում է քաղաքականությունից

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու որոշման մասին։

Նա կարծում է, որ բարեխղճորեն է կատարել իր պարտքը երկրի և ժողովրդի հանդեպ: Միևնույն ժամանակ, նա կտրականապես հերքել է լրագրողների ենթադրություններն այն մասին, որ կարող է ընդդիմություն դառնալ և ստեղծել իր կուսակցությունը:

Ղարիբաշվիլին «Վրացական երազանքի» նախագահ է ընտրվել 2024 թվականի փետրվարի 1-ին։ Կուսակցության գործունեությանը մասնակցել է հիմնադրման օրվանից՝ 2012 թվականից: 2012-2013-ին զբաղեցրել է Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը, երկու անգամ՝ 2013 և 2021 թվականներին, դարձել է վարչապետ։ Նա նաև պաշտպանության նախարար է եղել 2019-2022 թվականներին։

  • Կիսվել: