շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Վրաստանի իշխանությունը արգելափակում է Բրյուսելի հետ բանակցությունները. Ռոթ

Վրաստանի իշխանությունը արգելափակում է Բրյուսելի հետ բանակցությունները. Ռոթ

Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը հայտարարել է, որ Վրաստանի իշխանություններն արգելափակում են երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հնարավորությունը, գրում է aliq.ge-ն:

Գերմանացի պատգամավորը Վրաստանի մասին խոսել է այն բանից հետո, երբ ԵՄ-ն Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել է անդամակցության բանակցությունները:

«Եվրամիությանն Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները վերջապես սկսվել են։ Ցավոք, Եվրամիության դեմ գործող իշխանությունն արգելափակում է Վրաստանի բանակցությունները Բրյուսելի հետ, որոնք վաղուց պետք է սկսված լինեին»,- ասել է Ռոթը:

Հիշեցնենք. հունիսի 25-ին, պաշտոնապես մեկնարկել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների փուլը:

  • Կիսվել: