շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Վրաստանի համար առաջնահերթություն է Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը. Կոբախիձեն՝ Ալիևին

Վրաստանի համար առաջնահերթություն է Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը. Կոբախիձեն՝ Ալիևին

Տարածաշրջանում Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի խաղաղության և կայունության պահպանման համար։ Մենք շարունակում ենք աջակցել մեր երկրների ինքնիշխանությանը։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Հանդիպմանը մենք քննարկել ենք տարածաշրջանում և աշխարհում քաղաքական գործընթացները, որոնք ազդում են մեր դիրքերի վրա, մենք պետք է միասին դիմագրավենք բոլոր մարտահրավերներին։ Մեզ համար առաջնահերթություն է մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը։ Մենք պատրաստ ենք նաև նպաստել եռակողմ երկխոսությանը և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը», - ասել  Կոբախիձեն։

  • Կիսվել: