Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները տարածաշրջանային հարցեր են քննարկել
Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին քննարկել են տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերն անդրադարձել են նաև երկկողմ ռազմավարական գործընկերության հեռանկարներին և ընդգծել, որ երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը, ինտենսիվ այցերը և քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմը նպաստում են կապերի հետագա ամրապնդմանը։