երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Վրաստանի ԱԳ նախարարը Թուրքիա կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ ծաղկեպսակ է դրել Աթաթուրքի գերեզմանին

Վրաստանի ԱԳ նախարարը Թուրքիա կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ ծաղկեպսակ է դրել Աթաթուրքի գերեզմանին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Նշվում է, որ պաշտոնական հանդիպումներից առաջ արտգործնախարարն այցելել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան և ծաղկեպսակ դրել նրա գերեզմանին։

Մակա Բոչորիշվիլին հուշամատյանում գրառում է թողել:

Հաղորդվում է նաև, որ այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, նախատեսվում է նաև հանդիպում Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։

  • Կիսվել: