չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Վրաստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ իր երկիրը չի միանա Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին

Վրաստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ իր երկիրը չի միանա Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին

Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ ասել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:

Նա, մասնավորապես, նշել է. «Վրաստանն այդ ձևաչափի մաս չէ, սակայն համագործակցում է բոլոր հարևանների հետ... կա պատճառ, որ մենք չենք կարող և չենք դիտարկում այդ ձևաչափի մաս դառնալու հարցը»:

Բոճորիշվիլիի խոսքով՝ Թբիլիսին համագործակցում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ և անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմամբ:

Ըստ նրա՝ խաղաղ և անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար առաջնահերթություն է, և տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, որի դրա օգտագործման համար անհրաժեշտ է երկարատև և կայուն խաղաղություն:

Բոճորիշվիլին հավելել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը` դա համարելով մեծ ձեռքբերում:

«Վրաստանն այն երկիրն է, որին կարող են ապավինել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը` համոզված լինելով, որ մեր տարածաշրջանում երկխոսությանն ու համագործակցությանը նպաստելու համար կապահովենք անհրաժեշտ ամեն ինչ»,-նշել է նա:

  • Կիսվել: