կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ-ն նախագիծ է պատրաստել` ռուսական ակտիվներից արտասահմանյան բիզնեսի դուրս գալու ժամանակավոր սահմանափակումների մասին

ՌԴ-ն նախագիծ է պատրաստել` ռուսական ակտիվներից արտասահմանյան բիզնեսի դուրս գալու ժամանակավոր սահմանափակումների մասին

Ռուսաստանի իշխանությունները պետք է այնպես անեն, որ փոքր բիզնեսի համար պահպանվի աշխատելու հնարավորությունը, պետք է ազատվել հումքային կախվածությունից։ Տնտեսության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, հայտնում է Ria.ru-ն։
 

«Մենք պետք է գործարարների համար առավելագույնս բարենպաստ պայմաններ ստեղծենք, հանենք ավելորդ վարչական արգելքները` ինչով էլ զբաղվում ենք վերջին ժամանակներս և աջակցման մեխանիզմներ ձևավորենք արդեն գործարկված ներդրումային նախագծերի համար։ Այս հարցերում նախատեսում ենք համատեղ աշխատել բիզնեսի հետ, առավելագույնս հեշտացնել պետական գնումների ընթացակարգերը` կրճատելով ավելորդ պահանջները»,–ասել է վարչապետը։

Նա նշել է նաև, որ Ռուսաստանը պետք է ավելի հեռանա հումքային կախվածությունից, ներկրման փոխարինումը պետք է դառնա գործունեության հիմնական ուղղությունը:
 
Նրա խոսքով` Ռուսաստանի նախագահի հրամանագրի նախագիծ է պատրաստվել ռուսական ակտիվներից արտասահմանյան բիզնեսի դուրս գալու ժամանակավոր սահմանափակման մասին: Ընդ որում, Ռուսաստանը, ինչպես և առաջ, օտարերկրյա գործարարներին դիտարկում է որպես պոտենցիալ գործընկերներ և բաց է կառուցողական տրամադրված ներդրողների հետ երկխոսության համար:
 
«Ընթացիկ պատժամիջոցային իրավիճակում օտարերկրյա ներդրողները ստիպված են առաջնորդվել ոչ թե տնտեսական գործոններով, այլ որոշումներ ընդունել քաղաքական ճնշման տակ։ Որպեսզի բիզնեսին կշռադատված որոշումներ ընդունելու հնարավորություն տանք, նախագահի հրամանագրի նախագիծ է պատրաստվել` ռուսական ակտիվներից արտասահմանյան բիզնեսի դուրս գալու ժամանակավոր սահմանափակումների մասին։ Հույս ունենք, որ նրանք, ովքեր ներդրում են կատարել մեր երկրում, կկարողանան հետագայում էլ աշխատել այստեղ»,–հայտարարել է վարչապետը։
 
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: