Վլադիվոստոկում տղամարդը Range Rover-ով բախվել է տաճարի դռներին, հետո՝ ոստիկանական մեքենային ու ավտոբուսին
ՌԴ Վլադիվոստոկում տղամարդը Range Rover մեքենայով բախվել է տաճարի դռներին, ապա ոստիկանական մեքենային, իսկ հետ մխրճվել է ավտոբուսի մեջ:
Մեքենայի ղեկին եղել է 37-ամյա Ալեքսանդր Գ.-ն, հայտնում է News.ru-ն։
Պարզվել է, որ տղամարդը սթափ է եղել: Նա խոստովանել է, որ հարվածել է տաճարի դռներին, քանի որ իրեն արգելել են այլ վայրերում գնված մոմերը վառել տաճարում։