շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Վլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում

Վլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում

Վլադիկավկազի հրավառ տեխնիկայի պահեստում հզոր պայթյուն է որոտացել, որն առաջացել է հրավառության համար նախատեսված պարագաների պայթյունից։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարածաշրջանի իրավապահ մարմիններին։
 
Հրդեհաշիջումը դժվարանում է անդադար պայթյունների պատճառով։ Հրդեհը տարածվել ու հասել է մոտակա շինանյութի խանութին։
 
Հաղորդվում է, որ կա առնվազն 8 տուժած, որոնց վիճակը ծանր է։ SHOT-ի տվյալներով՝ 6-ը տեղափոխվել են Հանրապետական ​​կլինիկական հիվանդանոց, ևս մեկը՝ շտապ բուժօգնության հիվանդանոց։ Տուժածների թվում կա մեկ երեխա, նրան այժմ մանկական կլինիկական հիվանդանոց են տեղափոխում։

  • Կիսվել: