հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Վերջին 24 ժամում Հորմուզի նեղուցով անցել է 72 նավ. ամերիկացի նախարար

Վերջին 24 ժամում Հորմուզի նեղուցով անցել է 72 նավ. ամերիկացի նախարար

Վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է ևս 72 առևտրային նավ, որոնք տեղափոխել են մոտ 20 միլիոն բարել նավթ։ Այս մասին Reuters-ի կողմից կազմակերպված Գլոբալ էներգետիկ ֆորումում հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին 24 ժամվա ընթացքում մոտ 72 նավ, որոնք տեղափոխել են 20 միլիոն բարել նավթ»:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Ռայթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի և գազի առաքումները արդեն վերականգնվել են՝ հասնելով նախաճգնաժամային մակարդակին։

  • Կիսվել: