Վերականգնվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ամենաբարձր մակարդակով հանդիպումների լիարժեք մեխանիզմը․ Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր Telegram ալիքում ամփոփել է Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների Ալյասկայում կայացած հանդիպման արդյունքները՝ ընդգծելով, որ վերականգնվել է «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ամենաբարձր մակարդակով հանդիպումների հանգիստ, լիարժեք մեխանիզմը՝ առանց վերջնագրերի և սպառնալիքների»։
Մեդվեդևի խոսքով՝ Պուտինը «անձնապես և մանրամասնորեն ներկայացրել է ԱՄՆ նախագահին Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու մեր պայմանները»։
«Մոտ երեք ժամ տևած զրույցի արդյունքում Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելուց։ Համենայնդեպս՝ առայժմ»։
Կարևոր է՝ հանդիպումը ցույց տվեց, որ բանակցությունները հնարավոր են առանց նախապայմանների և հատուկ ռազմական գործողության շարունակման հետ միաժամանակ։
«Գլխավորն այն է, որ երկու կողմերն էլ անմիջականորեն պատասխանատվություն են կրում Կիևի և Եվրոպայի նկատմամբ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանակցություններում ապագա արդյունքների հասնելու համար», - եզրափակել է Մեդվեդևը։


