Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու Իրանի հետ բանակցություններին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ բանակցելու Իրանի պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով նրա գրասենյակին:
«Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար», - ասվում է հրապարակման մեջ:
Մեկնելուց առաջ Վենսը հայտնել է, որ Շվեյցարիայում Իրանի պատվիրակության հետ բանակցություններում կմնա երկու օրից ոչ ավելի:
Գիշերը հայտնի է դարձել, որ Իրանի պատվիրակությունը նույնպես ժամանել է Շվեյցարիա և ուղևորվում է Բյուրգենշտոկ՝ բանակցությունների:
Այսօր շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի կունենան Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Ակնկալվում է, որ դրանք կանցկացվեն փակ ձևաչափով։



