ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Վենսը նշել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կազդեն 2028 թ. նախագահական ընտրարշավին մասնակցելու իր որոշման վրա

Վենսը նշել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կազդեն 2028 թ. նախագահական ընտրարշավին մասնակցելու իր որոշման վրա

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը համարվում է 2028 թվականի նախագահական ընտրություններում հավանական թեկնածուներից մեկը, խոստովանել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները կարող են ազդել 2028-ին երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարելու մասին իր որոշման վրա։ Այս մասին նա ասել է NBC News-ի հետ զրույցում։

«Որոշում կայացնելիս հարկավոր է հնարավորինս շատ տեղեկություն հավաքել և փորձել ողջամիտ որոշում ընդունել։ Այո՛, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա առաջիկա 35 օրվա ընթացքում, կհայտնվեն նոր տեղեկություններ և տվյալներ, որոնց շուրջ անհրաժեշտ կլինի որոշում կայացնել», - ասել է նա՝պատասխանելով հարցին՝ արդյոք Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների հնարավոր պարտությունը կարող է ազդել իր քաղաքական ծրագրերի վրա։

«Այս պահին ես փորձում եմ չկենտրոնանալ ենթադրյալ սցենարների վրա։ Ես պարզապես կփորձեմ, որքան հնարավոր է, լավ աշխատել և մարդկանց քաջալերել ընտրել այն թեկնածուներին, որոնց արժանի եմ համարում։ Ամերիկացի ժողովուրդը կկայացնի իր որոշումը, և երբ դա տեղի ունենա, այո՛, այդ ժամանակ ես կունենամ նոր տեղեկություններ՝ դիտարկելու համար», - հավելել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը բազմիցս ընդգծել է, որ կենտրոնացած է միջանկյալ ընտրություններում իր կուսակցության հաջողությանն աջակցելու վրա և 2028 թվականին նախագահի պաշտոնի համար պայքարելու վերաբերյալ որոշում կկայացնի միայն ընտրությունների ավարտից հետո։

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին. ամերիկացիները կընտրեն Սենատի 100 անդամներից 33-ին և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին։

 

  • Կիսվել: