հինգշաբթի, ապրիլ 10
10 / 4 / 2025
Վենսը կարծում է, որ Գրենլանդիայի ժողովուրդը ցանկանում է անկախ լինել Դանիայից

Վենսը կարծում է, որ Գրենլանդիայի ժողովուրդը ցանկանում է անկախ լինել Դանիայից

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ Գրենլանդիայի ժողովուրդը ցանկանում է անկախ լինել Դանիայից, իսկ կղզու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ հնարավոր կլինի քննարկել Թագավորությունից հեռանալուց հետո: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ես կարծում եմ, որ նրանք ցանկանում են անկախ լինել Դանիայից։ Երբ նրանք դա անեն, մենք կկարողանանք խոսել այն մասին, թե ինչպիսին կլինեն հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ»,-հայտարարել է Վենսը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։

  • Կիսվել: