հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Վենեսուելայում առգրավվել է մոտ 10 տոննա կոկաին

Վենեսուելայում առգրավվել է մոտ 10 տոննա կոկաին

Վենեսուելայում իրավապահների կողմից իրականացված հատուկ օպերացիան հանգեցրել է ավելի քան 9,8 տոննա կոկաինի առգրավման և բացահայտել հանցագործների և վենեսուելական ծայրահեղ աջերի միջև կապը, ասել է ներքին գործերի, արդարադատության և խաղաղության նախարար Դիոսդադո Կաբելոն։

«Ընդհանուր առմամբ, 9866 կիլոգրամ բարձր մաքրված կոկաին: Կրկնում եմ և հայտարարում ամբողջ աշխարհին, որ ընդդիմության ներկայացուցիչները՝ տիկին Մարիա Կորինա Մաչադոյի գլխավորությամբ, ներգրավված են այս գործողության մեջ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կաբելոն։

  • Կիսվել: