Վենեսուելան այժմ շատ երջանիկ երկիր է. Թրամփ
Վենեսուելան այժմ շատ երջանիկ երկիր է: Այս մասին Full Measure հաղորդաշարի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ։
Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք դժբախտ էին, իսկ հիմա երջանիկ են, որ ամեն ինչ լավ է, որ ամեն ինչ լավ է կառավարվում։ Նավթի արդյունահանումն իրականացվում է ահռելի ծավալներով և հասել է վերջին տարիների ընթացքում իր գագաթնակետին։ Խոշոր նավթային ընկերությունները կառուցում են ամենամեծ ու ամենագեղեցիկ հորատման կայանները։ Մարդիկ աշխատում են, և Վենեսուելան երջանիկ երկիր է։ Բոլորն ինձ ասում են, որ շատ հպարտ են նրանով, ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում, և որ իրենք լավ աշխատանք են կատարում։ Այնպես որ՝ մենք շատ հետաքրքիր բաներ ենք արել ու շարունակում ենք անել»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարին ԱՄՆ հատուկ ջոկատայինների իրականացրած գործողության արդյունքում ձերբակալվել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը։ Այժմ ԱՄՆ-ում ընթանում է Մադուրոյի դատավարությունը. նա մեղադրվում է «նարկոահաբեկչության նպատակով դավադրություն կազմակերպելու» համար:


