չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վենեսուելան 30-ից 50 միլիոն բարել նավթ կփոխանցի Միացյալ Նահանգներին

Վենեսուելան 30-ից 50 միլիոն բարել նավթ կփոխանցի Միացյալ Նահանգներին

Վենեսուելայի կառավարությունը 30-ից 50 միլիոն բարել նավթ կփոխանցի Միացյալ Նահանգներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը․

«Ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունը 30-ից 50 միլիոն բարել բարձրորակ, սանկցիոնացված նավթ կփոխանցի Ամերիկայի Միացյալ Նահանգներին»:

Այս նավթը կվաճառվի շուկայական գնով, և միջոցները կվերահսկվեն իմ կողմից՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, որպեսզի ապահովվի դրա օգտագործումը Վենեսուելայի և Միացյալ Նահանգների ժողովրդի օգտին: Ես հանձնարարել եմ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին անհապաղ իրականացնել այս ծրագիրը»,- նշել է նա։

  • Կիսվել: