Վաշինգտոնը Թեհրանին համաձայնություն չի տվել Լիբանանին հրադադարի մեջ ներառելու համար. Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև «թյուրըմբռնում» կա, և Վաշինգտոնը Թեհրանին համաձայնություն չի տվել Լիբանանին հրադադարի մեջ ներառելու համար:
Եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ը չի պահպանի հրադադարի պայմանների իր մասը:
Ի դեպ, Վենսը, Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Պակիստանի մայրաքաղաք՝ իրանական պատվիրակության հետ բանակցություններ վարելու համար: Բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա շաբաթ առավոտյան՝ տեղական ժամանակով, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։


