շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վաշինգտոնը ողջունում է Երևանի ու Անկարայի միջև կայացած երկխոսությունը

Վաշինգտոնը ողջունում է Երևանի ու Անկարայի միջև կայացած երկխոսությունը

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացները հանդիպել են Մոսկվայում՝ հայ-թուրքական հարաբերությունների ապագան քննարկելու համար: ԱՄՆ և միջազգային հանրությունը արձագանքում է այս գործընթացին։

«Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ հայ-թուրքական ընթացիկ երկխոսության և այս հարցում Վաշինգտոնի դիրքորոշման մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։

Հանդիպումից հետո կողմերն առանձին հայտարարություններում շեշտել են, որ հանդիպումն անցել է «դրական և կառուցողական մթնոլորտում»:

  • Կիսվել: